ՀՔԱՎ-ը դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազի՝ ռուս զինծառայողի գործով անգործություն ցուցաբերելու համար

0
99
Ջուլիետա Ղուկասյան

2020 թվականի մարտի 20-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջով պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ընդունել որոշում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի իմաստով (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները…Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) քրեական գործ հարուցելու մասին,
2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին,
3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին):

Գյումրեցի Ջ. Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Ա. Ռազգիլդեևի գործով դատական նիստեր այդպես էլ չեն կայանում, ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը ամբաստանյալին դատարան չի ներկայացնում՝ պահանջելով անվտանգության գրավոր երաշխիքներ նրա ու նրան ուղեկցող անձանց համար:

Առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ և 178-րդ հոդվածների պահանջներով, պնդելով, որ դատավարության անհարկի ու միտումնավոր ձգձգումները, ամբաստանյալին դատարան չներկայացնելը հանցագործություն է՝ 2020 թ. փետրվարի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն.

«Ամբաստանյալին դատարան չներկայացնելու՝ ռազմաբազայի գործողությունները փաստացի խոչընդոտում են արդարադատության իրականացմանը, որովհետև ռազմաբազան փաստացի չի կատարում դատարանի օրինական պահանջը և ամբաստանյալին դատարան չի ներկայացնում, իսկ դա պայմանավորել ՀՀ-ի պետական մարմինների կողմից անվտանգության երաշխիքներ չներկայացնելով, իրավաչափ չէ, որովհետև որևէ իրավական ակտով ՝ ՀՀ Սահմանադրություն, ՀՀ միջազգային պայմանագրեր, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, «Հայաստանի հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված չէ քրեական գործով մեղադրյալի և նրան ուղեկցող անձանց անվտանգության ապահովման գրավոր երաշխիքներ ներկայացնելու պահանջ՝ ՀՀ որևէ պետական մարմնին: Այս բոլոր փաստերն իրենց համակցությամբ վկայում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության կատարման մասին, որոնք պետք է քննարկման առարկա դառնան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան ընթացակարգի՝ քրեական գործի շրջանակներում և ստանան իրենց քրեաիրավական գնահատականը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմում եմ Ձեզ՝ քրեական գործ հարուցելու, սույն հանցագործության հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքներին քրեաիրավական գնահատական տալու հարցով»,-եզրափակել էր դատախազությանն ուղղված հանցագործության մասին իր հաղորդումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Հիշեցնենք՝ 2020 թ. մարտի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ջ. Ղուկասյանի գործով հերթական դատական նիստը չէր կայացել: Ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա. Ռազգիլդեևին դարձյալ դատարան չէին բերել: Ռազմաբազայի հրամանատարը կրկին գրությամբ դատարանին տեղեկացրել էր, որ 2020 թվականի փետրվարի 4-ի նիստում արտահայտած իրենց դիրքորոշումը չի փոխվել. իրենք շարունակում են Հայաստանից պահանջել անվտանգության գրավոր երաշխիքներ: Ի դեպ, նիստին ներկա չէր նաև մեղադրող դատախազ Վ. Միրզոյանը։

Առավել մանրամասն՝ այստեղ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here