Հայաստանում կորոնավիրուսի 58 նոր դեպք է հաստատվել.ընդհանուր թիվը հասել է 482-ի

321

Թարմացում, 30.03.2020, 11:00-ի դրությամբ.

Մարտի 29-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է:

Այս մասին հաղորդում են Առողջապահության նախարարությունից։

Մարտի 29-ի դրությամբ կորոնավիրուսից Հայաստանում գրանցվել մահվան ելքով 3 դեպք: