Մեր հինգ հիվանդ զինծառայողի առողջական վիճակը կայուն է, նրանց ինքնազգացողությունը լավ է։ Այս մասին իր ֆեյսբուքբան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, հավելելով, որ նոր մեկուսացումներ չեն եղել։
«Մեկուսացվածների շարքերում չունենք զինծառայող, որը վիրուսին բնորոշ ջերմություն կամ այլ ախտանշաններ կունենա»,- գրել է Ստեփանյանը:
Ըստ ՊՆ խոսնակի՝ ղինծառայողների շրջանում նոր նմուշառում չի իրականացվել։
Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 372 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 26-ին մեկ քաղաքացի մահացել է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: