Համաճարակաբանները համարում են, որ կալանավայրում, որը հանդիսանում է լիարժեք մեկուսացված տարածք, վարակի տարածման ռիսկը անհամեմատ ավելի բարձր է, ուստի կրոնավիրուսի համավարակը ստիպել է աշխարհի տարբեր պետությունների դատապարտյալներին ազատ արձակելու որոշումներ ընդունել:
Մարտի 23-ին Ֆրանսիան հայտարարեց, որ 5000-ից ավելի դատապարտյալներ, որոնք դատապարտված են թեթև հանցանքների համար, որոնք լավ վարք են ցուցաբերել և որոնց ազատազրկման ժամկետը մոտենում է ավարտին, ազատ կարձակվեն:
Մարտի 25-ին Գերմանիայի Հյուսիսային Ռեյնի-Վեստֆալիայի վարչատարածքը հայտարարեց, որ պատրաստվում է մոտ 1000 դատապարտյալների ժամանակավորապես բաց թողնել:
Մարտի 25-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքբերի բարձրագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել բերնաթափել կալանավայրերը: Նա հայտարարել է. «Շատ երկրներում կալանավայրերը ծանրաբեռնված են, այդպիսի պայմաններում ֆիզիկական հեռավորություն պահելը և ինքնամեկուսացումը գործնականում անհնար են… Իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն դատապարտյալների և անձնակազմի շրջանում մահվան դեպքերի կանխարգելման ուղղությամբ»:
Մարտի 26-ին ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բառը հայտարարեց, որ ազատազրկված անձանց մի մասը բանտային ռեժիմից կտեղափոխվի տնային կալանքի: Լոս-Ամջելեսում 1700 դատապարտյալների բաց կթողնեն, իսկ Նյու-Յորքում թեթև հանցանքների համար դատապարտված 300 հոգու:
Արգենտինան, Կոլումբիան, որտեղ դատապարտյալները բողոքի ակցիաներ իրականացրեցին: Մարտի 26-ին 10 հազար դատապարտյալ ազատ են արձակվել Աֆղանստանի նախագահի հրամանագրով:
Դատապարտյալների զգալի թցվաքանակ ավելի վաղ ազատել են նաև Եգիպտոսի, Բախրեյնի և Իրանի իշխանությունները:
ՄԱԿ-ի հանձնակատարի կոչից հետո, նույն օրը Սուդանն ու Էֆիոպիան հայտարարեցին շուրջ 4000 հազար դատապարտյալների ազատելու մտադրության մասին, այդ թվում բոլոր հղի կանանց:
ՌԴ-ում դատապարտյալներին ազատ արձակելու մասին խոսք չկա: Այստեղ ընդամենը արգելել են կալանավորված անձանց տեսակցությունները:
Մարտի 25-ին Ուկրաինայի Քաղաքացիական ազատությունների կենտրոնը հայտարարություն է տարածել, որով կոչ է արել միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին, Եվրոպայի Միությանը, Եվրախորհրդին, ԵԱՀԿ-ին, անհապաղ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի բանտերում պահվող անձանց կյանքն ու առողջությունը փրկելու ուղղությամբ: Աշխարհի 41 երկրներից 139 իրավապաշտպան կազմակերպություններ ստորագրել են այս հայտարարության տակ:
Պետությունները հատուկ պաշտպանիչ միջոցառումներ են ձեռնարկում ազատազրկվածներին կորոնավիրուսից զերծ պահելու համար:
ԱՄՆ բանտերում, օրինակ, որտեղ 2 մլն 300 դատապարտյալներ կան, երկու շաբաթով կարանտին են մտցրել նոր բերված կալանավորների համար, սահմանափակել են փաստաբանների հետ շփումները, չեղարկել են հարազատների այցելությունները, նորացրել են մաքրող միջոցներն ու բժշկական պարագաներն ու գործիքները:
Սյուզան Սիմոնյան /համաշխարհային մամուլի նյութերով
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: