Ոստիկանության պարզաբանումը

0
68

«Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում  խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկված քաղաքացուն? վերտառությամբ մեր հրապարակմանն ի պատասխան ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել: Այն տեղադրում ենք ամբողջությամբ:

«Մարտի 27-ին, ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հնչեցրել են հայհոյանքներ:

Անձը պարզելու նպատակով, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։ Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք:

Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5․25-ին, մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին’ հարցաքննության։ Բժիշկների կողմից ստուգվել է նրանց սթափության աստճանը: Պարզվել է, որ բերման ենթարկվածները գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: 48-ամյա վարորդը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն»:

Հիշեցնենք, որ քաղաքացի Տիգրան Կարապետյանի եղբայրն էր մեզ դիմել ու հայտնել էր, որ գիշերը Տիգրանին ոստիկանները բռնել են սուպերմարկետի մոտ, ծեծի են ենթարկել, տարել են ոստիկանության բաժանմունք, ստորացրել են և բռնությունների են ենթարկել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here