Հայաստանում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ: Այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը.

«Այո, նման դեպք կա, երեկ, երբ լրագրողներն ինձ հարց էին տալիս, ինձ դեռ այդ մասին չէին զեկուցել: Երեխան  ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրը երկու օր ջերմել է: Մայրիկն էլ այս պահին սիմպտոմներ չունի: Նրանք երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ եւ ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու և առողջությունը վերականգնելու համար, թեպես, նորից կրկնեմ, որպես այդպիսին վերականգնելու կարիք էլ չկա: Հույս ունեմ, նրանք ժամանակը լրանալուն պես բացասական թեստով դուրս կգրվեն հիվանդանոցից»,-ասաց Թորոսյանը:

Հայաստանում մարտի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր վարկավածների թիվը 329-ն է։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest