41 հաստատված նոր դեպք ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ 235 կորոնավիրուսով վարակաիր անձանցից 26-ն ունեն թոքաբորբ։
«70 անձանց մոտ վաղը լրանում է մեկուսացման 14-օրը և բոլոր նախադրյալները կան, որ նրանց մեծ մասն ապաքինված կվերադառնան տուն»,-ասաց նա։
Վաղ առավոտից կկիրառվեն նոր սահմանափակումներ․
«Վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը։ Շինարարական աշխատանքների դադարեցում, տեքստիլ արտադրական ձեռնարկությունների դադրացում»,-մանրամասնեց վարչապետը, հավելելով, որ կարգելվի բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը։
«Պարետատան կողմից ամբողջական ցանկը կհրապարակվի թույլատրվող գործունեության տեսակի վաղն առավոտյան։Այս դեպքերի ծավալը եւ աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ են առաջացնում․Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել վարակի դեպք, Երեւանի Էրեբունի համայնքի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Մենք այս պայմաններում պիտի մի շաբաթով ավելի ընդարձակ սահմանափակող միջոցներ ձեռնարկենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: