Դատական նիստերը կլինեն տեսակապով. ԲԴԽ

253

Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը եւ առկա օրենսդրական հնարավորությունները՝ Հայաստանի Հանրապետության բոլոր դատա¬րաններին հատկացվել են տեսախցիկներ եւ պրոյեկտորներ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով:

Այս պահին ընթանում են ինժեներատեխնիկական համապատասխան աշխատանքներ՝ յուրաքանչյուր դատարանում դատական նիստերի առնվազն մեկ դահլիճում տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումների տեղադրման միջոցով տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման ուղղությամբ: