ՀՀ Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ միաձայն ընդունել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում իրավական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը:

Փաթեթով քրեական պատասխանատվություն է նախատեսվում այն դեպքում, երբ մեկուսացված, ինքնամեկուսացած անձը կխախտի կանոնները, որոնց արդյունքում կվարակի մեկ այլ անձի: Առավելագույն պատիժը նախատեսված է տուգանք կամ կալանք՝ 1 ամիս ժամկետով:

Նույն արարքի դեպքում, որը ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը, նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատատավարձի 500-700-ապատիկի չափով, կալանք՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ 2 տարի ժամկետով:

Եթե մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձը կխախտի կանոնները եւ դրա արդյունքում անզգուշությամբ մահ կպատճառի մեկ այլ անձի, այդ դեպքում պատիժը կլինի 2-4 տարի ազատազրկում՝ նաեւ որոշակի պաշտոններից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով:

ԱԺ-ն 117 կողմ, 0 դեմ ձայներով ընդունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում իրավական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest