Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ոստիկանության պետ Արման Սարգսյանին, որոնք այս պաշտոններում նշանակվել են երեկ:
Փաշինյանը նշեց, որ պաշտոնյաների` պաշտոնակատար լինելու կես տարվա ընթացքում շրջադարձային փոփոխություններ չեն արել, բայց միասին ի հայտ են բերել խնդիրների մի շրջանակ, որոնց լուծման դեպքում կունենան իրենց երազած ու պատկերացրած ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը:
«Կա մի գործոն, որ էական նշանակություն է ունեցել ձեր նշանակման գործում. ես հստակ տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել և թաքցնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են, և դա վստահություն է ներշնչում, որ հետևողական կլինեք այդ խնդիրների լուծմանը», — հայտարարեց Փաշինյանը:
Նա նկատեց` հստակ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ չեն ընկրկելու:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: