Ունենք եւս 7 հաստատված դեպք։ Դեպքերի ընդհանուր թիվը դարձավ 122։
Նոր դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ, ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել
《Սա, իհարկե, վիճակը լավացնում է, բայց ոչ ամբողջությամբ, որովհետեւ սպասում ենք, որ արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության եւ աշխատանքների կազմակերպման բնույթի հետ》,-այս մասին հայտնում է Արսեն Թորոսյանը։
Ըստ Արսեն Թորոսյանի՝ որևէ լուրջ խնդիր ունեցող պացիենտ չկա։ Հիմնականում չեն ջերմում, շատ փոքր մասը՝ մոտ 40 տոկոսը, 37-38-ի միջակայքում է ջերմում, մի քանիսը՝ 38-39-ի միջակայքում, 39-ից բարձր ջերմություն չունենք.
《Ռիսկի տարիքային գոտում գտնվող մեր մի քանի պացիենտներին վտանգ չի սպառնում։ Իսկ Իտալիայում, դժբախտաբար, մահվան մեծ թվեր ունի, սպասում ենք, որ նույնիսկ այդ թվերը կանցնեն Չինաստանի թվերին։ Նայելով բաշխվածքին՝ տեսնում ենք, որ հիմնականում մահերի կտրուկ աճը սկսում է 75 տարեկանից, եւ մահերի միջին տարիքը 79,4 տարեկան է, որոնց մեծ մասը տղամարդիկ են՝ 72 տոկոսը։ Դրա պատճառը տղամարդկանց կենսաձեւն է, եւ կողքից եղած հիվանդությունների մեծ թիվը》,-ասաց նա, հատուկ շեշտելով՝ վնասակար սովորությունների կողքից եղած հիվանդությունների դերը․ եթե Իտալիայում ունենային այնպիսի հանրություն, որտեղ սրտի իշեմիկ, թոքերի հիվանդությունները քիչ լինեին, ավելի քիչ թվով մահացություններ կլինեին։
Նա նշեց, որ մահերի թիվը կապված է լինելու բնակչության առողջական վիճակի հետ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: