Ունենք կորոնավիրուսով հիվանդացության ևս 6 դեպք.ընդհանուրը թիվը 84 է. Նիկոլ Փաշինյան

0
168

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադառնում է կորոնավիրուսի դեմ պայքարին։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսով հիվանդացության ևս 6 դեպք․ ընդհանուրը թիվը 84 է.

«Հույս ունենք, որ կհասնենք արտադրամասի ճյուղի հետեւից եւ կկարողանանք կանգնեցնել։ Այս պահի դրությամբ ունենք մեկուսացված 444 անձ, եւ 799 մարդ, որոնց հորդորել ենք ինքնամեկուսացվել։ Ունենք նաեւ որոշակի պոտենցիալ՝ մեկուսացումը շարունակելու, բայց պետք է հասկանանք, որ եթե մեկուսացմած անհրաժեշտության ծավալները մեծանան, այդ գործողությունը սկզբունքորեն անիմաստ կդառնա։ Առայժմ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ։ Հույս ունենք, որ Իրանի ուղղության նման այս մեթոդն էֆեկտիվ կլինի նաեւ Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններով։ Մնացած դեպքերը լոկալ դեպքեր են»,-մանրամասնեց վարչապետը։

Չարենցավանից ում մոտ ախտորոշվել է, պարզվել է Ֆրանսիայից ժամանած մեր հայերնակիցներն են, շփում չեն ունեցել, մեկուսացման խնդիր չենք դնում։

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի և արտադրամասի ուղղություններն են.

«Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է, իսկ արտադրամասի հետևից դեռ շարունակում ենք՝ վազքի պրոցեսի մեջ»,-ասաց նա։

Վարչապետը նկատեց, որ ամենառիսկային խումբը համարվում են տարիքով մարդիկ, մեր սիրելի ծնողները, տատիկ-պապիկներչը.

«Մենք եկել ենք այն եզրակացության, որ թոշակների բաժանման պրոցեսը հնարավոր է ամենառիսկայինը լինի կորոնավիրուսի տարածման առումով։ Այդ պատճառով որոշել ենք այնպես կազմակերպել, որ թոշակառուները կարիք չունենան փոստային բաժանմունքներում հավաքվել։ Նրանք, որոնք կանխիկ են ստանում, կաշխատենք այնպես անել, որ Հայփոստից իրենց տներ տանեն թոշակները։ Պարետատունը նիստ է անում, այդ հարցերին մաքսիմալ էֆեկտիվ լուծում կտրվի»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2 հոգի թոքաբորբով հիվանդ ունենք՝ երկուսի վիճակն էլ լավ է։ Նրանցից մեկն ունի 36․5 աստիճան ջերմություն, մյուսը՝ 36․7։

84 ախտորոշված դեպքերից ընդամենը 26 հոգի ունի 37-ից բարձր ջերմություն, ընդամենը 6 հոգի ունի 38 և բարձր աստիճան ջերմություն.«39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ չունենք։ Այս առումով իրավիճակը բավականին լավ է»,-ասավ Նիկոլ Փաշինյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here