Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102–ի։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դեպքերը երկու աղբյուրից են հիմնականում՝ արտադրամասի և Էջմիածնի, նշեց՝ էթիկայից ելնելով՝ արտադրամասի և հիվանդների անունները չեն նշում:

«Մենք ասել ենք, որ արտադրամասը գտնվում է Շենգավիթ համայնքում, Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, իտալացի գործընկերը, որը պետք է ժամաներ, ժամանել է, ընդ որում՝ ԱՆ հսկողության տակ: Ցավոք, նա ջերմիջեցնող դեղերի միջոցով թաքցրել է իրական վիճակը, մեկ-երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել»,- հավելել է վարչապետը:

Նա անդրադարձել է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված քայլերին:

«Մենք պատկերացրել և գնահատել ենք, որ որոշակի վտանգների կրող են, Հայաստանի կապվածությունն արտաքինբ աշխարհի հետ էականորեն ընդլայնվել է, և պարզ էր, որ Չին պրոցեսներն ինչ-որ պահի հասնելու են Հայաստան, Մենք հույս ունեինք լավ զարգացումների, պատրաստվելու էինք վատագույնին»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ դեպքերի 75 տոկոսն առնչվում է էջմիածնի և արտադրամասի դեպքերին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest