ՀՀ Առողջապահության եւ աշխատանքի տեսչությունը գործ է հարուցել, որպեսզի գտնի այն մարդուն, որը սոցցանցերում կեղծ տեղեկատվություն է տարածել իբր COVID-19 կորոնավիրուսը բուժող դեղամիջոցների մասին։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ Առողջապահության եւ աշխատանքի տեսչության պետ Հակոբ Ավագյանը։

«Դա շփոթություն է առաջացնում և պետք է նման երևույթները վերացվեն»,- ասաց Ավագյանը:

Վերջինս հորդորում է տուրք տալ համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի վերաբերյալ տարածվող հայտարարություններին․

«Այդ մասով մեր իրազեկման բաժնի կողմից զեկուցագիր է գրվել, և մենք այժմ վարույթ ենք հարուցել, որպեսզի գտնենք նման դեղեր գովազդողին։ Այդ դեղն իր անվանումով եւ բնութագրով շփոթություն է առաջացրել մարդկանց շրջանում։ Այս հարցով զբաղվում է դեղերի վերահսկողության վարչությունը, հուսով եմ, որ արագ կգտնենք այդ լուրը տարածող անձին եւ նման երևույթները մեր վարույթների շրջանակում կվերացվեն»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Pin It on Pinterest