Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված դադարեցվում է հանրաքվեի հետ կապված բոլոր գործընթացները։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 16.03.2020թ. «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 208-րդ հոդվածով և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` ԿԸՀ-ն տեղեկացնում է՝
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից»:
Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Սահմանադրական հանրաքվեն արտակարգ դրության պայմաններում տեղի չի ունենա և կանցկացվի դրա ավարտից ոչ շուտ քան 50, ոչ ուշ, քան 65 օր հետո։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: