Ունենք ևս 6 հաստատված դեպք։ 6-ն էլ կապ ունեն գործարանի դեպքի հետ։ Դեպքերի ճնշող մեծամասնությունը չունի ջերմություն։
«Երկուսը ունեն թոքաբորբ, բայց քանի որ դեռ չենք ստուգել հնարավոր է դա էլ չլինի․ ռենտգեն անում ենք 7 օրը մեկ»,- Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Արսեն Թորոսյանը մանրամասնեց, որ օրվա ավարտին կունենանք մոտ 600 մեկուսացած քաղաքացիներ։
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 78 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: