Վահագն Հարությունյանը ՌԴ իրավապահների կողմից ազատ է արձակվել

0
175
Վահագն Հարությունյան

Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է և վերջինս ՌԴ֊ի իրավապահների կողմից ազատ է արձակվել։

Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել էր 2008 թվականին Երևանի փողոցներում զանգվածային անկարգությունների գործը հետաքննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին։

Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը», 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here