Արտակարգ դրության մասին որոշումն ընդունվեց և ուղարկվեց Ազգային ժողով

282
Նիկոլ Փաշինյան

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշման նախագծում փոփոխություններ են տեղի ունեցել ամսաթվի ու ժամերի հետ կապված։

Ընդմիջումից հետո վերսկսված նիստի հենց մեկնարկին, ներկայացնելով փոփոխությունները, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ արտակարգ դրության մեկնարկը սահմանվել է մարտի 16-ի 18։30-ը նախորդ 17։00-ի փոխարեն, իսկ ավարտը՝ ապրիլի 14-ը՝ ապրիլի 16-ի փոխարեն, ժամը 17։00–ն, նախկին՝ 09։00–ի փոխարեն։

Որոշման նախագիծը որոշ փոփոխություններով ընդունվեց եւ ուղարկվեց ԱԺ, որտեղ քիչ անց կմեկնարկի արտահերթ նիստը։