Կորոնավիրուսով առաջին պացիենտը դուրս կգրվի բուժումով։ Նրա վերջնական տեստը բացասական է։ Այս մասին ուղիղ եթերով նշեց Նիկոլ Փաշինյանը։

Այս պահին ունենք 28 ախտորոշված դեպք։ 18-ը Էջմիածնի դեպի հետ է կապված։

《Էջմիածինեցիներին պետք է խնդրենք 23։00-ից քաղաքից առկա 27 ելքերից օգտվել 3-ից։ Էջմիածնից դուրս եկող քաղաքացիների ջերմաչափում կիրականացվի, այն քաղաքացիները, որոնք ջերմություն կունենան, կինքնամեկուսացվեն》,-ասաց ՀՀ վարչապետը։

Ռիսկային գոտում գտնվող 2 պացիենտ ունենք՝ 67 և 71 տարեկան։ Նրանց ինքնազգացողությունը լավ է։

Նիկոլ Փաշինյանը իր ընտանիքի հետ Սևանում ինքնամեկուսացվել է, քանի որ Մեղրիի բնակչի, ում մոտ հայտաբերվել է կորոնավիրուս Նիկոլ Փաշինյանը անձամբ շփվել է.

《Այսօր նոր արձանագրված դեպքը Մեղրիից եկող բնակչի մոտ է։ Ես այդ քաղաքացու հետ շփում եմ ունեցել։ Նոր թեստ հանձնեցի, պատասխանը կլինի գիշերը, եթե պատասխանը լինի դրական, ես և իմ ընտանիքը կշարունակենք ինքնամեկուսացումը։ Եթե ոչ, կվերադառնամ Երևան》,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը մանրամասնեց՝ եթե նկատեն, որ հանրքավեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, որոշում կկայացնեն.

《Կառավարությունը վաղը կքննարկի նաև Հայաստանի որոշ հատվածներում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը, եթե անհրաժեշտ լինի》։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest