Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ տեղեկացրեց նոր կորոնավիրուսի երկու նոր դեպքի մասին։

«Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական:

Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 23 դեպք:

1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից:

21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում»:

Pin It on Pinterest