Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը կորոնավիրուսի թեստ են հանձնելու վաղը: Նա իր ընտանիքով մեկուսացել է Սևանի առանձնատանը:

«Երեկվանից անհանգստացած էինք, քանի որ Բրազիլիայի նախագահի օգնականներից մեկի մոտ հաստատվել էր կորոնավիրուս, նախագահը նույնպես թեստ է հանձնել եւ սպասում է պատասխանի։ Երեկ մենք այդ մասին իմանալով, որոշեցինք ինքնամեկուսացվել։ Այսօր երեկոյան, Սեւանի ճանապարհին իմացանք, որ Բրազիլիայի նախագահի թեստը դրական է եղել։ Մարտի 7-ին Աննան հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, թարսի նման ողջագուրվելով է լուսանկարվել։ Առաջինը չափեցինք մեր ջերմությունը, չունեինք ջերմություն։ Բայց դրանից հետո հերքվեց Բրազիլիայի նախագահի վարակված լինելու տեղեկությունը։ Բայց մենք առայժմ մեկուսացված կմնանք, վաղն առավոտյան թեստ կհանձնենք՝ համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է»,– ասել է Փաշինյանը։

Pin It on Pinterest