ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր օգտահաշվում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին:

«Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ հարեւան Վրաստանի եւ Իրանի հետ սերտ համակարգմամբ:

Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ պաշտպանական միջոցառումները: Հետագա համատեղ գործողություններ են սպասվում Իրանի հետ»,- գրել է Մնացականյանը:

Pin It on Pinterest