Կորոնովիրուսի վարակման ևս 2 դեպք է գրանցվել. վարակվածների թիվը հասավ 8-ի

382

Ունենք կորոնավիրուսի 2 նոր հաստատված դեպք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, հաստատված դեպքերը Էջմիածնի կորոնավիրուսով հիվանդ անձի հետ շփում ունեցած և մեկուսացված անձնաց շրջանակից են։

«Այն անձիք ովքեր մեկուսացվել էին՝ ունենալով գանգատներ տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց և նրանցից 2-ի մոտ կորոնավիրուսը դրական է ցույց տվել։ Հիմա իրենք իրենց լավ են զգում։ Նրանց ընտանիքները ևս մեկուսացված են ու հիմա պարզվում է, թե այժմ այլ մեկուսացվող անձանց կարիք ունենք, թե ոչ»,-նշեց նախարարը։

Արսեն Թորոսյանը նշում է, որ իրականում լավ է, որ բոլոր նույն շրջանակից են այլ ոչ՝ անկախ դեպքեր։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում այս պահի դրությամբ հաստատվել է ընդհանուր 8 դեպք։