Հայաստանում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել

455

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև նշել է, որ ընդհատում է արձակուրդը:

Առողջապահության նախարարն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

《Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին:

Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում》,-գրել է Առողջապահության նախարարը։

Հիշեցնենք, որ նախօրեին 3 քաղաքացի ախտորոշվել  է կորոնավիրուսով, նրանց հետ սերտ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է։ Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի, 88 անձ մեկուսացված է։