«Բանակում ինքնասպանություններ չպետք է լինեն։ Իմ պաշտոնավարման ժամանակ, ես ավելի շատ պատժում էի վաշտում ինքնասպանության համար, քան սպանության։ Եթե սպանությունը կարող էր լինել մի քանի ժամվա ընթացքում, ապա ինքնասպանությունը հնարավոր չէ չտեսնել սպաների կողմից»,- անդրադառնալով այսօր բանակում տեղի ունեցող դեպքերի մասին Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար (1999-2000 թթ.), ԵԿՄ փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանը:
Ըստ ՊՆ նախկին նախարարի, բանակում ամեն մի զոհը մեզ համար լրջագույն կորուստ է և այն կառույցների հետ, որոնք բանակում վերահսկում են կարգապահությունը, պետք է «կոմպլեքս» աշխատանք տարվի․
«Եթե բանակում ինքնասպանություն է տեղի ունեցել, ուրեմն սպան է թերացել։ Իսկ ինչո՞ւ է սպան թերացել, արդյո՞ք ստեղծված են եղել պայմաններ, որ ինքը լիարժեք կարողանա կատարել իր պարտականությունները։ Խնդիրն այստեղ է։ Այն կառույցերը, որոնք զբաղվում են բարոյահոգեբանական-դաստիարակչական աշխատանքերով, պետք է համախմբվեն և գործեն միասին»,- իր խոսքում ասաց նախկին նախարարը։
Անդրադառնալով բանակում առկա քրեական ենթամշակույթին, Վաղարշակ Հարությւոնյանը շեշտեց, որ այդ ամենը գալիս է հեռուստատեսությունից, ֆիլմերից և մամուլից, ինչի ուղղությամբ ոչ ոք համապատասխան քայլեր չի ձեռնարկում․
«Զինվորը գալիս է բանակ քաղաքացիական կյանքից, իսկ ինչպե՞ս են նրան դաստիարակել ընտանիքում, դպրոցում, իր ֆիզիկական պատրաստվածության որակը, քանակը, կրթական ցենզն ինչպես է եղել։ Այս ամենը պետք է հաշվի առնել, ապա նոր քայլեր ձեռնարկել»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: