Դատավորների տարիքային շեմը կնվազի

271

ԱԺ-ն այսօր աշխատանքները սկսել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քվեարկությունից առաջ Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ` ներկայացրեց իրենց դիրքորոշումը:

««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի, մենք կներկայացնենք առաջարկություններ, եթե առաջարկություններն ընդունվեն և դատավորների անկախության հետ կապված մտահոգությունները փարատվեն, երկրորդ ընթերցման ժամանակ կողմ կքվեարկենք»,-մանրամասնեց նա:

Իսկ «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում է խնդրել: «Լուսավոր Հայաստանն» առարկել է, Արարատ Միրզոյանը` պատասխանել.

«Անցած անգամ տիկին Զոհրաբյանը խնդրեց ընդմիջում, ոչ մեկը չառարկեց, հետևաբար, պարո՛ն Սիմիդյան, Դուք, որպես քարտուղար, ասե՛ք»:

«20 րոպե ընդմիջում: Էդ դեպքում խնդրում եմ, հարգելի՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն, եթե ֆրակցիայի ղեկավարը, քարտուղարը ներկա չեն դահլիճում, երբևէ ֆրակցիայի անունից ելույթի համար չհերթագրվեք»,-ասաց Արարատ Միրզոյանը:

«Իմ քայլը» խմբակցության խնդրանքով սահմանված 20 րոպե ընդմիջումից հետո հայտարարվեց «Դատական օրենսգրքի փոփոխությունների» փաթեթի քվեարկություն, վարման կարգով ելույթների իրավունք չկար:

Նախագծին կողմ քվեարկեց 76,  դեմ` 35,  ձեռնպահ 1 պատգամավոր, ևս 11 ծրարով կողմ ձայներ գումարելով` նախագիծն ընդունվեց:

Այսպիսով, ԱԺ-ն ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով դատավորների տարիքային շեմը 28 տարեկանից կիջնի 25-ի։