ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական հայց է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

ՍԴ նախագահը վարչապետից պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Հայցադիմումը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին: Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին խոստացված փաստը. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է»։

Հիշեցնենք, Վարչապետ Փաշինյանն ասել էր, որ Թովմասյանն իրեն ծառայություններ էր առաջարկել, քծնել էր իրեն: Փաշինյանը որպես փաստ ֆեյսբուքյան իր էջում Թովմասյանի՝ իրեն նվիրած գրիչն էր հրապարակե

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest