Արման Թաթոյանն Արցախի նախագահի հետ քննարկել է զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր

0
166

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել նաև զինծառայողների իրավունքներին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here