«Չի կարելի՝ մեր երեխաներին որոշ սպաների պագոնների վրայի աստղերի համար զոհենք»

0
461

Բանակում վերջին շրջանում զինծառայողների մահվան դեպքերը մտահոգիչ են և համապատասխան մարմինների ուշադրությանն արժանի։ Այս մասին ասօր Կառաարության դիմաց իրականցվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Հելսինկյան ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը։

«Շատ կարևոր է հասկանալ, որ մենք անտարբեր մնալ չենք կարող, որովհետև խոսքը գնում է 2 ամենակարևոր խնդիրների մասին՝ մեր բանակի, մեր սահմանների անվտանգության մասին և մեր երեխաների մասին, որոնք չենք հասկանում, թե ինչ պայմաններում և ինչի արդյունքում զոհ են դառնում բանակի ներսում և ոչ թե թշնամու գնդակից»,-նկատեց Նինա Կարապետյանցը։

Ըստ իրավապաշտպանի՝ որևէ մեկը չի կարող առանց պատասխանատվության մնալ․

«Դատապարտում ենք բանակում զինվորների սպանությունների/ինքնասպանությունների շարունակական դեպքերը, դատապարտում ենք դրանց վերաբերյալ քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը, լեգիտիմ իշխանության կրավորական կեցվածքը, անտարբերությունը և լռությունը»,-հայտարարեց իրավապաշտպանը։

Նա նկատեց, որ բոլոր գործերը համարիա նույն ձեռագիրն ունեն, և հիմնականում գործերը թերի են բացահայտվում, եթե իհարկե բացահայտվում են, սակայն մեծ է գործը կոծկելու քաղաքականությունը։

Բողոքի մասնակիցները պահանջում են, որ Կառավարության առաջիկա նիստից անմիջապես հետո՝ 20.02.2020թ․, հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուժային կառույցների ղեկավարների հետ՝ ԱԱԾ տնօրեն, Գլխավոր դատախազ, Պաշտպանության նախարար, Ռազմական ոստիկանության պետ, Գլխավոր շտաբի պետ, Քննչական կոմիտեի ղեկավար, Հատուկ քննչական ծառայության պետ։

Նինա Կարապետյանցը նշեց, որ այս բոլոր պաշտոնյանները պետք է բացատրություն տան՝ ո՞րն է պատճառը, որ մինչև հիմա որևէ հանցագործություն մինչև վերջ չի բացահայտվել․

«Ես գիտեմ, որ հանդիպումների ժամանակ դատախազությունը, իրավապահ մարմինները պարբերաբար, շատ մեծ հպարտությամբ ասում են, որ իրեն 90 %-ով բացահայտում են արել այս գործերի։ Ստում են, որովհետև այս գործերի մեծ մասը կամ թերի բացահայտված է կամ առհասարակ բացահայտված չի և իրական մեղավորները պատժված չեն և սա է պատճառը, որ մեր բանակում պարբերաբեր տեղի է ունենում սպանություններ և մահվան»,-նկատեց իրավապաշտպանը, նշելով, որ բոլոր գործերն ունեն նույն ճակատագիրը։

Բոլոր գործերում կա հստակ սցենար և ինչ էլ ուզում է անես, մեկ է՝ այդ ստանդարտ սցենարից իրավապահ մարմինները չեն շարժվում․

«Ինչու որևէ մեկի հեռացման կամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին չենք լսում։ Այս բոլոր մեղքը բարդվում է հասարակության վրա»,-ասաց նա։

Իրավապաշտպանը նկատեց, որ հիմա նոր միտք են արտահայտում և գտնում են, որ բոլորը ով արու զավակ ունի քրեական ենթամշակույթ կրող է և երեխաներին դաստիարակում են «օրենքով գողեր» և ուղարկում են բանակ․

«Այդ 18 տարեկան երեխեն՝ լակոտը կարողանում է բանակը կազմաքանդել, ո՞նց է հնարավոր, որ 10 քրեական էլեմենտներ կրողը կարողանում է գալ և բանակը կազմաքանդել։ Չի կարող այդպիսի բան լինել ու այնքան ժամանակ, քանի դեռ հիվանդ է այս կառույցը և չի ուզում ընդունել իր մեղքի բաժինը՝ մենք ունենալու ենք նորից զոհեր, իսկ մենք նոր զոհերի ոչ ցանկություն և ոչ էլ ռեսուրս ունենք, ոչ էլ թույլ ենք տալու, որ մեր երեխեքին ինչ-որ բարքերի, մի քանի հոգու քմահաճույքի կամ պագոնի վրայի աստղերի համար «մատաղ» անեք»,-ասաց Նինա Կարապետյանցը, նկատելով, որ քննիչները, դատախազն ու նախարարը պարտավոր էին անձամբ մեկնել դեպքի վայրեր, որպեսզի դեպքը բացահայտեն։

Նինա Կարապետյանցը առաջարկում է անձնակազմը մաքրել և հիվանդ համակարգը վերականգնել․ «Չի կարելի մեր երեխաների կյանքի հաշվին որոշ սպաների պագոնների բարձրացում անել։ Սա իրականում անվտանգություն չի»։

«Այս երեխեքից յուրաքանչյուրն իր տան լույսն ու ճրագն է՝ չի կարելի թույլ տալ։ Պետք է վերջ տալ այս անտարբերությանը, որովհետև վաղը կարող է լինել յուրաքանչյուրիս երեխան։ Մենք չունենք այնքան մարդկային ռեսուրս, որ ինչ-որ մարդկանց պաշտոններում մնալն ապահովենք»,-ասաց իրավապաշտպանը, վստահեցնելով, որ պարբերաբար կազմակերբելու են բողոքի ակցիաներ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ազնիվ Սիրադեղյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here