«Էրեբունի պլազա» ներխուժած զինված անձը վնասազերծվել է: Ոստիկանությունը հաստատում է տեղեկությունը:
Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույց նաև տեղեկացրեց, որ «Էրեբունի պլազա» ներխուժած անձը հանձնել է զենքը: Ահարոնյանը նշել է, որ հետագայում ավելի մանրամասն կներկայացնի:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանություն հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ին, ահազանգ է ստացվել «Էրեբունի պլազա»-ի շրջակայքում կրակոցների վերաբերյալ: Անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան: Քաղաքացիներին արգելված է «Էրեբունի պլազա»-ից դուրս գալ, դեպքի վայրում են ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները:
Նախնական տեղեկություններով՝ ավտոմատով զինված անձը ներխուժել է կենտրոն, պահանջել մուտք գործել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: