ՀՅԴ-ն վիրավորանքի և զրպարտության հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ

0
284

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

«Երեկ Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցությունը «Վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտության համար փոխհատուցում վճարելու» պահանջով դատական հայց է ներկայացրել իմ դեմ՝ կապված անցյալ տարեվերջին Ազգային Ժողովում ունեցած իմ այն ելույթի (հղումը՝ մեկնաբանությունում) հետ, որտեղ՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների դեմ պարտիզանական գործողություններ սկսելու մասին ՀՅԴ-ի շրջաբերականին, հիշեցրել էի այդ կուսակցության ահաբեկչական անցյալը ու դրա կարկառուն աջանորդների քրեական կենսագրությունը՝ սկսած ահաբեկչական գործողություններով մինչև թմրանյութերի շրջանառություն ու առևտուր:

Թե ինչն է ՀՅԴ-ին ստիպել դիմել նման անհաշվենկատ, չկշռադատված քայլի, դժվար է ասել: Իսկ որ հատկապես նշված համատեքստով ելույթի համար իմ դեմ դատական հայց ներկայացնելը անհաշվենկատ քայլ է, երկրորդ կարծիք լինել չի կարող, որովհետև, եթե ՀՅԴ-ն այդ ելույթի համար իմ դեմ դատական հայց է ներկայացնում, պետք է պատրաստ լինի նույն մեղադրանքները լսել նաև դատարանում, որտեղ կներկայացվեն բնականաբար նաև դրանք ապացուցող փաստարկներ՝ սկսած 1990-ականների մամուլի հրապարակումներից մինչև Դրոյի և մյուս գործերով հազարավոր նյութեր:

Շատ ավելի հետաքրիքր կլինի լսել ՀՅԴ-ականների հակափաստարկրկներն այդ անծայրածիր փաստերի առնչությամբ: Հուսամ, դաշնակցականները իրավական հարթությունում կպարզաբանեն, թե ինչպես 1998 թվականին իրադրության փոփոխության արդյունքում իրենցից շատերը դուրս եկան բանտերից՝ չկրելով դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած վճիռներով սահմանված պատժաչափերը:

Հուսամ ՀՅԴ-ականները կրկին իրավական հարթությունում կպարզաբանեն իրենց կարկառուն ընկերոջ՝ Հրանտ Մարգարյանի անվան հետ կապվող բազմաթիվ պատմությունները, որոնք առնչվում են զենքի ու թմրանյութերի վաճառքին: Այս հարցերի վերաբերյալ ՀՅԴ-ի դիրքորոշումները վստահաբար հետաքրքիր կլինեն նաև մեր հանրությանը:

Ուստի՝ կհանդիպենք դատարանում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here