Այս տարի լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական հայցերի աննախադեպ հոսքը է արձանագրվել, մոտավորապես 100-ից ավել գործ։

Այս մասին Forrights-ի հետ զրույցում ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը,  մանրամասնելով, որ արձանագրված դեպքերի քանակն աննախադեպ է և գերազանցու է նախորդ երկու տարիների դեպքերը միասին վերցրած։

«Դատական հայցերի այս հոսքը, թերևս, պայմանավորված է այն իրողությամբ, որ ԶԼՄ-ների զգալի մասը լի է ատելության խոսքով, ֆեյք լուրերով, կողմնակալ մեկնաբանություններով ու մանիպուլյացիաներով։ Հետհեղափոխական շրջանում, երբ էլ ավելի սրվեց լրատվամիջոցների բևեռացումը և բաժանումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների, շատ ԶԼՄ-ներ վերածվեցին քարոզչամիջոցների՝ սպասարկելով նախևառաջ իրենց քաղաքական հովանավորների շահերը։ Որոշ դեպքերում էլ քննադատության թիրախ դարձած մարդիկ փորձում են դատարանների միջոցով ճնշում գործադրել ԶԼՄ-ների վրա»,-ասաց Աշոտ Մելիքյանը։

2019թ. երրորդ եռամսյակում լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ 33 դատական հայց է ներկայացվել։

Դրանցից 30-ը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 2-ը վերաբերում են տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներին, 1 դեպքում էլ լրատվամիջոցը հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետի։

2019-ի ընթացքի երրորդ եռամսյակում արձանագրվել ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների վրա ճնշումների  35 փաստ։

Ինչ վերաբերում է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների մյուս տեսակի խախտումներին, ապա երրորդ եռամսյակում գրանցվել է ֆիզիկական բռնության 1 դեպք, որն իրականացրել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի թիկնազորի ծառայողը, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները 11 են, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի քիչ է։

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատեց, որ լրագրողնեի նկատմամբ բռնության դեպքերը ակնհայտորեն նվազել են․

«Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, որը ներառում էր թավշյա հեղափոխության իրադարձությունները, երբ գրանցվեց այդպիսի 19 փաստ, ապա ակնհայտ է, որ լրագրողների նկատմամբ բռնությունների քանակը շեշտակի նվազել է, ինչը պայմանավորված է նաև ներքաղաքական իրավիճակի որոշակի հանդարտությամբ»,-ասաց նա։

Պետք է նշել, որ նախօեին տեղի ունեցավ միջադեպ․ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում հարձակվեցին «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանի և օպերատորի վրա:

Դեռ տարածք չհասած` 60-ից ավելի քաղաքացիներ, հայհոյախառն արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցնելով, հարձակվել են «Էպիկենտրոնի» նկարահանող խմբի վրա՝ թույլ չտալով իրականացնել նկարահանումներ, հարվածելով լրագրողին և վնասելով տեսախցիկը: Փաստի առնչությամբ Սեդրակ Առուստամյանի և «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն․

«Մոտ 15 րոպե տևած միջադեպից, քաշքշոցներից, հայհոյանքներից, սպառնալիքներից հետո, երբ այդ մարդիկ 《գթասիրտ》գտնվեցին ու մեզ 2 րոպե ժամանակ տվեցին տարածքից հեռանալու համար, հենց այդ ժամանակ ես հասկացա, որ ոչ թե թշնամու հողում եմ, այլ Նոր Հայաստանում… Ուզում եմ հավատալ, որ պատկան մարմինները անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն բոլոր մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու և լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող քրեորեն պատժելի նմանատիպ արարքները մեր երկրում բացառելու համար․․․»,- գրել է լրագրող Արթուր Հակոբյանը։

Դեպքի վերաբերյալ ՀՀ Արարատի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Անդրադառնանք վիճակագրությանը․ այսօրվա լրատվական դաշտում քաղաքական տարբեր ճամբարներում գտնվող անձանց սպասարկող լրատվամիջոցները փորձում են միմյանց հետ հաշիվ մաքրել և այդ լարված իրավիճակը ևս արտացոլված է այս թվերում։

Բայց սրա հետ մեկտեղ, Աշոտ Մելիքյանի խոսքով, լրագրողները բախվում են տեղեկատվական հարցումների պատասխաններ ստանալու բարդություննների հետ են բախվում, ինչը խոչնդոտ է հանդիսանում մասնագիտական գործունեություն ծավալելու համար․

«Կարծում եմ, որ խնդիրը կարող է լուծվել ուղիղ հրահանգի միջոցով՝  իշխանությունները հրահանգեն կառույցներին, որ քաղաքացիների՝ էլ չեմ ասում լրագրողների հարցումներին ժամանակին և սպառիչ պատասխան տրվի»,-ասաց Աշոտ Մելիքյանը։

Աշոտ Մելիքյանը նկատեց, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը  գործում է արդեն 16 տարի և որևէ փոփոխության չի ենթարկվել, մսինչդեռ տեխնոլոգիաները զարգանում են․

«Օրենսդրական փոփոխություններն ավելի դյուրին  կդարձնեն պետական ատյաններից տեղեկություններ ստանալու գործընթացը»։

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ հիմա որոշ մասնավոր հեռուստաընկերությունները արտախորհրդարանակասն կամ խորհրդարանական ընդդիմությանը հարող, նրանց հետ ասոցացվող լրատվամիջոցներ են, և  ավելի շատ գործում են որպես քարոզչամիջոցներ, սպասարկում են կոնկրետ քաղաքական ուժի շահերը:

Հեռուստաեթերներում խոսքի ազատության մասին խոսելիս «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը նկատեց, որ ասյօր հեռուստաեթերը բավականին ազատ է, և ունեն անաչառ գործելու լայն  հնարավորություն․

«Այլևս ո՛չ նախագահականից, ո՛չ վարչապետի ախատակազմից չկա ուղիղ հրահանգ ղեկավարելու հեռուստատեթերի բովանդակությունը։ ՀԸ-ներն ունեն հնարավորություն լուսաբանելու լուրերն այնպես  ինչպես պահանջում է հանրության շահը, սակայն, ցավոք մեծ մասը չեն առաջնորդվում հանրությանը տեղեկատվություն տալու իրենց  պարտականությամբ, այլ ինչն իր առջև դնում է պատվիրատուն կամ սեփականատերը»,-նկատեց Շուշան Դոյդոյանը։

Ըստ նրա հեռուստաեթերի բովանդակությունը ստեղծվում է պատվերի հիման վրա, որը գալիս է ֆինանսավորողի կողմից և շատ հաճախ սուբյետիվ է և պարունակում է անպատասխանատու խոսք։

«Այսօր ՀԸ-ների ճնշող մեծամասնությունը կառավարության դեմ  քարոզչություն իրականացնող լրատվամիջոցներ են, որոնք նախկին իշխանությունների, նախկին օլիգարխների միջոցներով են աշխատում, հետևաբար իրենց բովանդակությունն արտահայտում է նրանց դիրքորոշումը։ Ես կուզեի հեռուստադաշտում առողջ մրցակցություն  տեղի ունենար, նոր ավելի կայացած, պրոֆեսիոնալ ՀԸ-ներ առաջանային շուկայում, որոնք արդեն ավելի որակյալ և առավել անաչառ ու բազմակողմանի լրատվություն կապահովել քաղաքացիների համար»,-ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավարը։

Շուշան Դոյդոյանն նաև անդադաձավ օրերս «Ժողովուրդ» օրաթերթի գրասենյակ անհայտ անձանց կողմից ներխուժման հանգամանքին, նշելով, որ  նման իրադարձությունները ստվերում են մամուլի ազատության իրավիճակը Հայաստանում, և կարող են բացասական ազդել և գրաքննություն առաջացնել լրագրողների շրջանակներում․

«Այս դեպքը ես բացասական եմ  գնահատում, քանի որ անորոշ կասկած է առաջանում ամենատարբեր ուժերին ողղված, բայց ես մյուս կողմից էլ գրեթե բացառում եմ  իշխանությունների մասնակցությունը  այս իրադարձությանը, որովհետև ամենևին իշխանությունների շահերից չի բխում տարեվերջին նման գործողություններ անելը, մանավանդ, երբ խաղաղ տարի էր, և համեմատաբար բարձր գնահատականի կարող էր արժանանալ խոսքի ազատության վիճակը Հայաստանում»,-նկատեց Դոյդոյանը, հավելելով, որ նման եևույթներն ամբողջովին ստվերում են, և բացասական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանում խոսքի ազատության վարկանիշի վրա, որոնք կազմվում են միջազգային կազմակերպությունների կողմից։

Հատկանշական է, որ 2019 թվականի առաջին կիսամյակին հրապարակված միջազգային կազմակերպությունների զեկույցներում Հայաստանում խոսքի ազատության վիճակին վերաբերող գնահատականները էապես տարբերվեցին։ Այսպես, ապրիլի 18-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2019» զեկույցում աննախադեպ առաջընթաց արձանագրեց Հայաստանում. երկիրը 19 կետով բարելավեց իր դիրքը միջազգային վարկանիշում՝ 80-րդից հայտնվելով 61-րդ տեղում: Իսկ արդեն հունիսի 5-ին «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց «Ազատությունը և մեդիան. վարընթաց պարույր 2019» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանում, 2017 թվականի համեմատ, մեդիա ոլորտում առաջընթաց չի գրանցվել, սակայն երկրում իշխանության եկած ուժերն «ավելի հակված են ընդունել ազատ մամուլի քննադատությունը, քան նախկինները»։

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest