Պռոշյան փողոցում «Բրաբուս»-ի վարորդը ծեծել է տաքսու տարեց վարորդին

0
434

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է թանկարժեք ավտոմեքենայի («Բրաբուս») վարորդը Երևանում ծեծի ենթարկում տաքսու տարեց վարորդին:

Դատելով կադրերից՝ կարելի է ենթադրել, որ միջադեպը տեղի է ունեցել Պռոշյան փողոցում:

Ըստ հրապարակված տեսանյութի՝ դեպքը տեղի է ունեցել Պռոշյան փողոցում։ 010 OD 10 համարանիշերով «Բրաբուսի» վարորդը հարվածում է տաքսու հետնամասին, ապա իջնում ու սկսում հարվածել տարեց վարորդին։ Հարվածների արդյունքում տարեց մարդն ընկնում է գետնին, իսկ «Բրաբուսի» վարորդը շարունակում է հարվածներ հասցնել ոտքերով։

Բարեբախտաբար միջադեպին միջամտում են այլ երիտասարդներ և թույլ չեն տալիս շարունակել ծեծը:

Աշոտ Ահարոնյանը փոխանցեց, որ «Բրաբուսի» վարորդի ինքնությունը հայտնի է, ավելի ուշ մանրամասներ կներկայացնեն։

Օգտատերերից Գնել Հայրապետյանն էլ Facebook-ի իր էջում գրել է. «Էս ավտոյի տիրոջն ո՞վ գիտի. Պռոշյանի վրա խփեց տաքսու հետեւին, իջավ գցեց գետնին, քացիների տակ: Շոֆեռը մոտ 75 տարեկան պապիկ էր: Հիմա կամ պիտի էդ խեղճ պապին իրենից ճոխ Նոր տարի անի , կավ վիդեոները գցում եմ ֆբ համապատասխան հղումներով: 75+ մարդուն գետնի վրա քացով  տշելը հեշտ ա, բայց բարոյական չի»: Նա նաեւ տեղադրել է այդ մեքենայի համարանիշը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here