Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել

0
64

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել: ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 308.2 հոդվածով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսօր առավոտյան նախատեսված էր Սահմանադրական դատարանի նախագահը հարցաքննությունը, Հատուկ քննչական ծառայության հետ կա պայմանավորվածություն, որ նա կհարցաքննվի հենց ՍԴ-ում։ Առայժմ հայտնի չէ նաև, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իր տեղեկություններով մեղադրանք է առաջադրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, սակայն թե ինչ գործի շրջանակներում և ինչ մեղադրանք Մելիքյանը չէր մանրամասնել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here