Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը։
Հիշեցնենք, որ պաշտպանները բողոքարկել էին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։ Ինքնաբացարկի հիմքը, ըստ պաշտպանի, դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող մամուլում տարածված տեղեկությունները։ Մասնավորապես, Դավիթ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում հավանել եւ կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր տվյալ գրառումը։ Դատավորը նախորդ դատական նիստին ինքնաբացարկ չհայտնեց։
Ավելի վաղ, նույն գործով Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, բավարարելով գործով մեղադրյալ դատախազների միջնորդությունը, ինքնաբարկ էր հայտնել։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը նշել էր, որ դատավոր Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսեւորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: