Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է կալանավորված անձ, 1969թ. ծնված Համլետ Խորենի Թումանյանի կենսաբանական մահը։
ԱՆ քրեակատարողական ծառայության հաղորդմամբ, նախնական ախտորոշմամբ՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր շնչառական անբավարարությունը։
Վերջինս մեղադրվում էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի վարույթում Քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով քննվող քրեական գործով։
Հ. Թումանյանը կալանավորվել և ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ էր ընդունվել 07.12.2019թ., ապա 12.12.2019թ.-ին քրեակատարողական հիմնարկի բժշկի ցուցումով տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ խրոնիկական ալկոհոլիզմ ախտորոշմամբ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: