ՄԻԵԴ-ը հրապարակել է Եհովայի վկաներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռը. 242,000 եվրո փոխհատուցում

0
41

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Աղայանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռըէ պարտավորեցնելով Հայաստանի Հանրապետությանը դիմողներին վճարել 242,000 եվրո։ 

Գործը հարուցվել է 22 դիմումների հիման վրա՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դատարանը գործը քննել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով:

Դիմողները Եհովայի վկաներ են, որոնք զինվորական և այլ քաղաքացիական ծառայություն իրականացնելուց հրաժարվելու համար դատապարտվել են 2012-ին: Հայցվորների բողոքի առարկան այն է, որ քրեական դատավարության ընթացքում խախտվել են իրենց իրավունքները, որոնք ամրագրված են Կոնվենցիայի 9-րդ հոդվածով:

Վերջիններս 10,000-ական եվրո են պահանջել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 2000՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում: ՀՀ կառավարությունը պատասխանել է նշելով, որ գումարի ծավալը չափազանցված է, սակայն դատարանն այն խելամիտ է համարել և պարտավորեցրել է 10,000-ական եվրո վճարել` որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 1000 եվրո՝ տեղի դատական ծասերը փակելու համար: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here