Պայթյունի հետևանքով Ռուսաստանում մահացել է Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեռեւս անհայտ հանգամանքներում, Պյատիգորսկ քաղաքում ինչ-որ շինությունում գազի պայթյունի հետեւանքով տեղի է ունեցել փլուզում եւ դրա հետեւանքով մահացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:
Պայթյունի հետեւանքով մահացել է նաեւ Աշոտ Կարապետյանի քեռին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: