ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի շենքում այսօր տեղի ունեցավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի օրակարգում հանձնաժողովի ընտրության հարցն էր:
Հանձնաժողովի 5 անդամներից երկուսն ինքնաառաջադրվեցին նախագահի պաշտոնում՝ Էդգար Շաթիրյանը եւ Հայկուհի Հարությունյանը:
Բաց քվեարկությամբ, 3 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը:
Նշենք, որ օրեր առաջ է ձեւավորվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը»՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի, եւ Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել էին խորհրդարանի կողմից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: