Մամուլում հրապարակումներ էին տարածվել, որ Կոտայքի մարզի զինկոմիսարիատում զինակոչիկը դանակով հարվածել է զինկոմիսարիատի աշխատակիցներից մեկին ու դիմել փախուստի:

Տեղեկությունը Forrighs-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։10-ին։ Ոստիկանությունից տեղեկացանք, որ դեպքով զբաղվում է Ռազմական ոստիկանությունը։

Զորակոչիկի ինքնությունը պարզ է և բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս ներկայացել է Ոստիկանություն։

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մանրամասնեց, որ տուժողը դիմել է համապատասխան բուժօգնության, սակայն առողջական վիճակի վերաբերյալ այլ մանրամասնություններ չցանկացավ տալ։

Այլ մանրամասնությունների համար փորձեցինք կապվել Ռազմական ոստիկանության հետ, սակայն չհարողացանք։

Pin It on Pinterest