«Քաղաքացիները դատարանների և դատական համակարգի նկատմամբ բավականին ցածր վստահելիություն ունեն»

0
341

Վեթինգի գործընթացը սխալ է չափել միայն հեռացված դատավորների թվով։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Հարցին՝ որ փուլում է վեթինգի գործընթացը, արդյոք կա՞ն հեռացված դատավորներ,  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ անձամբ ճանաչում է մի շարք բարեխիղճ դատավորների, որոնց ազնիվ և ազգանվեր աշխատանքը շատ հաճախ ստվերվում է անբարեխիղճ դատավորների աշխատանքի պատճառով։

«Վեթինգի գործընթացը սխալ է չափել միայն հեռացված դատավորների թվով։ Եթե հեռացված դատավորներ չկան, դա դեռ չի նշանակում, որ վեթինգի գործընթաց չկա», — մանրամասնեց պատգամավորը։ 

Պատգամավորն անդրադարձավ նաև ՍԴ դատավորներին չաշխատելու դիմաց վաղ կենսաթաշակի ուղարկելու համար բյուջեից 905 մլն դրամ հատակցնելու մասին նախագծին․ «Ես համաձայն չեմ պնդման հետ, որ դա կլինի գործարք իշխանության հետ: Իրավիճակը ոչ ստանդարտ է, լուծումները ստանդարտ լինել  չեն կարող, դա կոռուպցիա գնահատելն անհիմն է»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ վերջին հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիները դատարանների և դատական համակարգի նկատմամբ բավականին ցածր վստահելիություն ունեն:

«Մենք այս հարցում պարտավոր ենք գնալ ոչ ստանդարտ լուծումների՝ արդարացնելու ժողովրդի տված վստահության քվեն», — ասաց պատգամավորը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ իր հերթին ասաց, որ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի վերաբերյալ քննարկում չեն ունեցել, սակայն իր կարծիքով այս հապճեպությունը տարօրինհակ է։

Ինչ վերաբերում է դրա ենթադրյալ հետևանքներին՝ Իվետա Տոնոյանը վստահեցրեց, որ հարկադրաբար Սահմանադրական դատարանի որևէ դատավոր չի կարող թոշակի ուղարկվել և, բնականաբար, բոլոր գործընթացները պետք է իրավական հարթության մեջ տեղի ունենան, և բացառապես իրավական գործիքակազմ պետք է կիրառվի այս հարցի հետ կապված:

Իվետա Տոնոյանը տարօրինակ համարեց նախարար Ռուստամ Բադասյանի այն պնդումը, որ նախագիծը նպատակ ունի պարզելու դատավորների բարեվարքության հետ կապված հարցը․ «Խիստ անհասկանալի է, թե որքանով վաղ թոշակի անցման նախագիծը դատավորների բարեվարքությունը պարզելու նպատակ ունի»,- ասաց նա:

Նշենք, որ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի անցնելու վերաբերյալ նախագիծը օրեր առաջ է հաստատվել կառավարության նիստում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here