Ինքնասպանության ենթադրյալ դեպքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվեց սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ, նախապատրաստվել են իրավասու պետական մարմիններին ուղղված գրություններ: Նոյեմբերի 18-ին Պաշտպանի հանձնարարությամբ այց էր իրականացվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: Այս մասին «Հերթական մահվան դեպքը ՔԿՀ-ում» քննարկման ժամանակ Գոհար Սիմոնյանը՝ ՄԻՊ գրասենյակի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը։
ՄԻՊ գրասենյակի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը հավաստիացրեց, որ այցի ժամանակ ստացած բոլոր տեղեկությունները հավաքագրման փուլում են և պատրաստվում են գրություններ իրավասու մարմիններին՝ Գլխավոր դառախազություն, քննչական մարմիններին՝ այդ թվում նաև Արդարադատության նախարարություն։
«Մարդու իրավուների պաշտպանը ուսումնասիրում է նման դեպքերը, 2017 թվականին արձանագարվել է 17 մահվան դեպք, որից 2-ն է ինքնասպանություն, իսկ 2018-ին ունեցել ենք 18 մահվան դեպք, որից 2 է ինքնասպանություն, 2019 թվականի ընթացքում գրանցված դեպքերը արդեն իսկ ցույց են տալիս, որ ինքնսապանությունների թվի աճ է նկատվում»,-ՄԻՊ ուսումնասրության վիճակագրական տվյալները ներկայացրեց Գոհար Սիմոնյանը։
Փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ առանձին գոևծերից պարզ է դառնում, որ ՔԿՀ-ներում որևէ դեպքով չկա անձ ենթարկված քրեական պատասխանատվության․
«Տեսեք, հիմա հայտարարությւոն է տարածված և քրեական գործ է հարուցված, սակայն ես այդ գործերին չեմ հավատում։ տեսնում ենք հարուցված այն քրեական գործերը, որոնք տարիներ շարունակ իբրև թե քննում են, սակայն կյանքի իրավունքի վերաբերյալ որևէ արդյունավետ քննություն չի իրականացվում, ինչպես նաև շատ հանգամանքների վերաբերյալ քննարկման առարկա չեն դարձնում»,-նկատեց փաստաբանը, հավելելով, որ այդ քրեական գործերը հետագայում կասեցվում են՝ մեղադրյալներին «հնարավոր չի» բացահայտել պատչառաբանությամբ։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի կարծիքով մարդը գնում է ինքնասպանության բռնության մթնոլորտից ելնելով․
«Ես շատ տեղեկություններ ունեմ, որ Արմավիր ՔԿՀ-ում, հսկիչները, աշխատակիցները բռնություններ են գործադրում դատապարտյալների նկատմամբ և այս ինքնասպանության դեպքերը փաստում են, որ իրոք բռնի մթնոլորտ կա»։
Ըստ իրավապաշտպանի՝ դատախազությունը պայքարում է որևէ բռնություն չարձանագրելու համար․ ամեն ինչ անում է, որ դրանք չարձանագրվեն․
«Ի՞նչ հեղափոխություն, եթե մարդուն խոշտանգում են, ի՞նչ հեղափոխություն, եթե մարդը ստիպված է լինում կախվել։ Անպատժելիությունը թևածում է հետհեղափոխական Հայաստանում, չկա որևէ բացահայտված դեպք, դատախազությունը ամեն ինչ անում է, որ չարձանագրվի որևէ բռնության դեպք, իսկ քննչական կոմիտեն էլ ենթակա մարմին է»։
«Բռնությունները դատապարտյալների կղմից չեն»,-իր խոսքը եզրափակեղ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը ևս համաձայնեց այս տեսակետի հետ։
Արշակ Գասպարյանի կարծիքով հաճախ են լինում դեպքեր, երբ ակնհայտ հոգեկան հիվանդ կամ հոգեկան առողջության խնդիրների նախանշաններ ունեցող մարդը հայտնվում է ՔԿՀ-ում և մի քանի օր հետո կյանքին վերջ է տալիս, պետք է հասկանալ ընթացակարգը, թե ինչու են նման մարդիկ հայտնվում ՔԿՀ-ներում, սահմանադրականորեն պետք է վերանայել դատախազների կողմից պատիժների վերահսկողություն կատարելու երևույթը»,-ասաց նա։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: