2018 թվականի օգոստոսի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի գործով աննախադեպ որոշում էր կայացվել։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ապօրինի էր ճանաչել Տեղաբաշխման հանձնաժողովի այն որոշումը, որով մերժվել էր փոխել Մկրտչյանի պատժի կրման ռեժիմը՝ փակից դարձնելով կիսափակ:

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում էր դատապարտյալի բողոքի քննությունը։

Դեռ 2018-ին, դատարանը պարտավորեցրել էր Քրեակատարողական ծառայության Տեղաբաշխման հանձնաժողովին՝ վերականգնել Արթուր Մկրտչյանի խախտված իրավունքները և պատժի կրման ռեժիմը փակից դարձնել կիսափակ, սակայն, ինչպես Արթուրն այսօր դատարանում հայտարարեց, դա միայն թղթի վրա է և ոչ մի էական փոփոխություն չկա։

Դատախազ Զաքարյանը անդրադառնալով բալային համակարգին, որով դիմում են պայմանական վաղաժամկետ ազատման համար նշեց․

«Բայալին համակարգը սուբյեկտիվ մոտեցում է»,-ապա հավելեց, որ զեկույցի մեջ նշված էր, որ Արթուր Մկրտչյանը չի աշխատել, դատավորն էլ նկատեց, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում աշխատանքի հնարավորություն չկա․ «Համ աշխատանք չունեք, համ ասում եք՝ չի աշխատում»։

Այսպիսով, ինչես նախորդ նիստին, այս անգամ էլ անդրադարձան հարցին, որ Նուբարաշեն ՔԿՀ-ն չունի համապատասխան պայմաններ աշխատանքի, սպորտի, ինչպես նաև ուսուցման համար, չնայած, որ Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչը պնդեց, որ այնտեղ կան ցմահ դատապարտյալներ, ովքեր իրենց սեփական միջոցներով սովորում են։ Արթուր Մկրտչյանն էլ իր հերթին արձագանքեց,, որ սեփական միջոցներ չունի սովորելու համար, քանի որ ծնողները թոշակառու մարդիկ են, իսկ ինքն էլ աշխատանք չունի։

Պրոբացիոն ծառայության աշխատակիցն էլ դատարանին ներկայացրեց իրենց զեկույցը, որում նշված էր, որ «դատապարտյալը ցանկություն չի հայտնել աշխատել՝ դիմում չկա», ինչին դատարանը կրկին արձագանքեց, նշելով, որ «ախր, աշխատանք չկա, ի՞նչ դիմում ներկայացնի»։

Ազատազրկման 23 տարիներին 9 անգամ կարգապահական տույժի է ենթարկվել Արթուր Մկրտչյանը, վերջինը 2013 թվականին է եղել՝ բջջային հեռախոս պահելու համար։ Ընդ որում՝ բոլոր տույժերը մարվել են: Նկատենք, որ Մկրտչյանը 9 տույժերի գերակշիռ մասն ստացել է ոչ թե պայմանավորված վարքագծով, այլ՝ հեռախոս պահելով: Այս ամենը հաշվի առնելով՝ Պրբացիոն ծառայությունը բացասական եզրակացություն է տվել, ինչի իրավունքը չունի։

Նշենք, որ ըստ Պրոբացիոն ծառայության Արթուրի վարքագիծը բացասական է և մեծ է հավանականությւնը, որ նա ազատվելու պարագայում կրկին հանցագործություն կկատարի, ինչին ի պատասխան՝ դատախազ Զաքարյանը դիմելով Պրոբացիոն ծառայության աշխատակից Հայկ Թովմասյանին շեշտեց․ «Ձեր կարծիքով»։

Հաջորդ դատական նիստին դատարան կհրավիրվեն տուժողների ներկայացուցիչները, որպեսզի Արթուրի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ դիրքորոշում հայտնեն։

Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 5-ին։

Հիշեցնենք, որ Արթուր Մկրտյանին 1996թ-ին մեղադրել էին հինգ ծառայակիցների սպանության մեջ, սակայն նա մեղադրանքը չի ընդունել։

Ազնիվ Սիրադեղյան

Pin It on Pinterest