«Ռոբերտ Քոչարյանի գործով 9 բողոք է հանձնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով՝ 5-6-ը գրանցված են, բայց առայժմ չեն գտնվում հաղորդակցման փուլում։ Եվս մեկ պրոցես կապված է ՍԴ դիմելու հետ։ Ազգային գործընթացի մասնակիցներին ժամանակ է տրվել մինչեւ նոյեմբերի 19-ը, որպեսզի դիրքորոշում ներկայացնեն։ Մինչեւ նոյեմբերի 12-ը բոլոր շահագրգիռ կողմերը պետք է կարծիք ներկայացնեն։
«Սպասում ենք, որ որոշումը կլինի մինչեւ ընթացիկ տարվա վերջ, հաջորդ տարվա սկիզբ։ ՄԻԵԴ որոշումը անհրաժեշտ է կատարել, հակառակ դեպքում Հայաստանը կհայտնվի մոնիթորինգի տակ։ Հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի, եւ որոշումները կկատարվեն առանց հարկադրման միջոցների»,- ավելացրեց փաստաբանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: