«Էրեբունի» բժշկական կենտրոնում 47-ամյա դատապարտյալ է մահացել

0
247

Այսօր գիշերը 02։25-ի սահմաներում «Էրեբունի» բժշկական կենտրոն մահացել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ 47- ամյա Խդր Բրոյանը։ Նախնական ախտորոշմամբ՝ մահը վրա է հասել սրտանոթային անբավարարության պատճառով․

«Նոյեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում դատապարտյալի ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ Նրան անմիջապես տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց, իսկ ժամը 14։15-ի սահմաններում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ՝ ժամեր անց, մահացել է։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- Forrights—ի հետ զրույցում տեղեկացրեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here