Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը կարատեի նախկին մարզիչ Սամվել Այվազյանին ազատեց կալանքից։ Վերջինս ապօրինի կալանավորվել էր դեռ 2018 թվականի նոյեմբերին։
Այսօր արդեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան Նոր-Նորք նստավայրում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ սկսվեց Սամվել Այվազյանի գործով դատական նիստը։
Դատարանից նախապես տեղեկացել էինք, որ նիստը դռնփակ է լինելու, քանի որ քննվելու է կալանքի հարցը, սակայն, այնումանեայնիվ նիստը կայացել է դռնբաց և խափանման միջոցի հարցը չի քննվել։ Այս մասին տեղեկացրեց փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը։
Փաստաբան Գորգեն Հովհաննիսյանը Forrighst-ի հետ զրույցում ասաց, որ առաջադրված մեղադրանքը շինծու է և ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը և դեռ նիստը չմեկնարկած փաստաբանը կարծիք հայտնեց, որ դատարանը կրկին կալանավորելու որոշում կկայացնի.
«Դա քննիչի և դատախազության քմահաճույքն է»,-ասաց նա, սակայն ինչպես հետագայում տեղեկացանք՝ դատարանը նույնիսկ այդ հարցը չի քննել, ինչը նշանակում է, որ Այվազյանը կշարունակի մնալ ազատության մեջ։
Դատախազությունը նրան մեղադրում է վանաձորցի քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի՝ Շալոյի սպանությունը կազմակերպելու համար: Մեղադրանքը ծանր է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց սպանության նախապատրաստություն (ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետ), որը նախատեսում է ընդհուպ ցմահ ազատազրկում:
Սամվել Այվազյանը կառատեյի աշխարհի չեմպիոն է՝ ոսկե մեդալակիր և տարբեր երկրներում բարձր է պահել Հայաստանի դրոշը, իր խնամքի տակ ունի անչափահաս որդի, որին կալանքի տակ գտնվելու ամիսներին հնարավորություն չի ունեցել տեսնելու, քանի որ տեսակցություններն արգելված են եղել․
«Ես ենթարկվել եմ ապօրինի հետապնդումների»,-ասաց Սամվել Այվազյանը, մանրամասնելով, որ դրա մասին բազմիցս իր պաշտպանները բարձրաձայնել են և միջնորդություններ ներկայացրել, սակայն ապարդյուն։
Սամվելին կալանքի տակ պահել են միայն մեկ անձի ցուցմունքի համաձայն, որն ըստ իրեն ուղղորդվել է քննիչ Վազգեն Մամիկոնյանի կողմից․
«Վկային ինչև ցուցմունք տալը նրան նախապես նախաքննական տվյալներ է տվել»,-ասաց փաստաբան Աննա Ծառուկյանը, նշելով, որ այս ամենը գործի նյութերում առկա է։
Մեղադրանքը ևս հիմնված է գործի ելքով շահագրգռված միայն մեկ անձի ցուցմունքի հիման վրա, որը նույնիսկ ականատես վկա չէ։
Պաշտպանական կողմը քննիչի գործողությունների վերաբերյալ, այսօր հաղորդում է ներկայացրել․
«Գործի նյութերում այնպիսի փաստարկներ կան, որոնք թույլ են տալիս հանցագործության մասին հաղորդում տալ և ապացուցել, որ քննիչ Մամիկոնյանը նախապես այդ վկայի հետ փոխհարաբերություններ է ունեցել՝ ոչ աշխատանքային , ուղղորդել է, տվել է նախաքննական համար կարևոր տվյալներ։ Սա փաստում է, որ այս մեղադրանքը բացառապես հետապնդման նպատակ ունի»,-ասաց փաստաբան Աննա Ծառուկյանը։
«Վկայի ցուցմունքի աղբյուրը հանգուցյալ Կաչակն է և ես, իսկ ես հերքում եմ շինծու մեղադրանքումս շարադրված կեղծ փաստերը»,-ասաց Սամվել Այվազյանը։
Մեղադրականում հիշատակվող Եվգենի Կաչակ անուն ազգանունով անձն ով Մարտի 1-ի դիպուկահարներից է՝ սպանվել է Վանաձորում: Նրա չբացահայտված սպանությունը նախաքննության մարմինը փորձել է կապել նրա ընկերոջ՝ Սամվել Այվազյանի հետ չհաջողվեց․
«Ես դեռ սույն թվականին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Աբգարյանի ներկայությամբ հայտնել եմ, որ ինձ ասել են՝ եթե մեղքս չընդունեմ, ապա՝ Կաչակի սպանությունը կգցեն ջեբս»,-իր բաց նամակում գրել է Սամվել Այվազյանը։
Սակայն Սամվելի վերոնշյալ հայտարարությունը ոչ դատախազի կողմից և ոչ էլ դատավորի կողմից արձագանք չի ստանում, ինչպես նաև քննիչ Մամիկոնյանն այս մասին չի առարկել, ըստ Սամվելի՝ ընդունելով ճշմարտությունը։
Հիշեցնենք, քննիչներն այս գործով խճճված, անհավանական վարկած ունեին, ըստ որի Այվազյանը մարդ է «վարձել»՝ իր ընկեր Ժենյա Կաչակին, որը, ըստ ճշտված, բայց ոչ պաշտոնական աղբյուրների, Մարտի 1-ի դիպուկահարներից էր: Շալիկո Մանուչարյանի բնակարան հանցաշխարհի ինչ-որ ներկայացուցիչներ են գնացել, սկսել են նրա հետ հաշիվներ մաքրել: Շենքի ներքևի հարկում պայթյուն է հնչել, մահափորձը չի հաջողվել, իսկ Կաչակին 3-4 ամիս անց գտել են սպանված: Ի դեպ, ապացուցված է, որ Կաչակը «ռազբորկայի» ժամանակ Շալոյի բնակարանում ընդհանրապես չի եղել:
Քննիչին և վերահսկող դատախազին պաշտպանական խումբը բացարկներ է հայտնել, սակայն ապարդյուն՝ մերժումներ են ստացել։
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Այվազյանը չի վանաձորցի հեղինակության Շալիկո Մանուչարյանին, ավելին եբևէ քրեական մշակույթի հետ չի առնչվել․
«Ես էս գործի հետ ընդհանրապես կապ չունեմ, եղել եմ սպորտի բնագավառի մարդ ու զբաղվել եմ բիզնեսով։ Ոչ մի կապ չունեմ այդ աշխարհի հետ, ոչ մի կապ չունեմ Շալիկո Մանուչարյանի հետ»,-ասաց Սամվել Այվազյանը, հավելելով, որ Շալիկո Մանուչարյանը նույնն է նշել, որ ընդհանրապես իրեն չի ճանաչում․ «Ես չեմ հասկանում ընդհանրապես՝ ինձ ինչի՞ համար են հետապնդում»։
Փաստաբան Գորգեն Հովհաննիսյանը Forrighst-ի հետ զրույցում ասաց, որ առաջադրված մեղադրանքը շինծու է և ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը, իսկ 2018 թվականից կալանքի տակ գտնվելը ապօրինի է։
Դեռ նիստը չմեկնարկած փաստաբանը, կարծիք հայտնեց, որ դատարանը կրկին կալանավորելու որոշում կկայացնի․
«Դա քննիչի և դատախազության քմահաճույքն է»,-ասաց նա,սակայն ինչպես հետագայում տեղեկացանք՝ դատարանը նույնիսկ այդ հարցը չի քննել, ինչը նշանակում է, որ Այվազյանը կշարունակի մնալ ազատության մեջ։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: