Սահմանադրական դատարանը այսօր տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշեց Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը մերժել։
Ի դեպ Հրայր Թովմասյանը չի մասնակցել նիստին: Նա մի քանի օրով արձակուրդ է վերցրել նիստի անաչառությունն ապահովելու նպատակով: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ չի պատրաստվում հեռանալ պաշտոնից քանի դեռ չի լրացել իր պաշտոնավարման ժամկետը:
Ազգային ժողովի որոշումը դատարանը ստացել էր անցած երկուշաբթի օրը, այն ուղարկվել էր դատավորներին՝ ուսումնասիրության։
Խորհրդարանի ընդունած որոշման հիմքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի կատարած, իշխանական խմբակցության կարծիքով՝ առերևույթ էական կարգապահական խախտումներն են:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: