Դատավոր Գոռ Շահբազյանը ծաղրել է դատապարտյալին և մերժել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումը

0
1746

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոռ Շահբազյանի նախագահությամբ մերժել է ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Աշոտ Իսախանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը։

Ազատամարտիկը Forrights-ի հետ զրույցում մանրամասնեց, որ Քրեակատարողական վարչությունը դրական եզրակացություն էր տվել, իսկ պրոբացիոն ծառայությունը՝ բացասական․

«Պրոբացիայի գործունեությունը կամայականություն է՝ նույն կարգավիճակի դատապարտյալներին   խտրական վերաբերմունք է դրսևորվում՝ մեկին դրական, իսկ մյուսին բացասական եզրակացություններ է տրվում»,-վրդովված պատմեց Աշոտը։

45-ամյա դատապարտյալին դատավոր Գոռ Շահբազյանն արդեն  6 անգամ մերժել է, առանց որևէ հիմնավորման և պատճառաբանության։ Դատապարտյալի կարծիքով, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանը «նախկին ռեժիմին» է ենթարկվում։

«Կարծում եմ նա կաշկանդված էր՝  դրսևորելով կամայական մոտեցում մերժեց իմ պայմանական վաղաժամկետ ազատման հարցը՝ ենթարկվելով դատախազության թելադրանքին»,- ասաց ազատամարտիկը։

Նրա խոսքերով՝ մինչև դատական նիստի սկսելը դատավորը  քմծիծաղով և սարկազմով իրեն հարցրել է, թե այլևս չկա՞ նախկին ղեկավարդ, որ քեզ դրական բնութագրի, ինչպես նաև ասել է, որ  «հավատ չես ներշնչում»․

 «Ես պատրաստվում եմ դիմել արդարադատության նախարարին՝ Գոռ Շահբազյանին կարգապահական տույժի  ենթարկելու համար, իր կամայականությունների և դատավորին ոչ վայել արտահայատություններ անելու համար։ Ինքը մտածում է, որ դատավոր է ուրեմն բոլորից վեր է»,-վրդովված պատմեց Աշոտ Իսախանյանը։

Ըստ նրա՝ դատական համակարգը հիվանդ է և մաքրման կարիք ունի,  իսկ դա նրանից է, որ  համակարգում դեռ գործում են նախկին ռեժիմի դատավորները։

Իսախանյանն արդեն 9 տարի երեք ամիս է ինչ կրում է իր պատիժը: Նրա պատժի կրման ավարտին մնացել է 1 տարի 3 ամիս է և ազատամարտիկն այլևս չի պատաստվում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար դիմել, քանի որ ըստ իրեն՝ հիասթափվել է, սակայն սույն որոշումը պատրաստվում է բողոքարկել։

Հիշեցնենք, որ Աշոտ Իսախանյանն այն ազատամարտիկն է, որին, իր պնդմամբ, գեներալ Մանվել Գրիգորյանը 2000 թվականին 22 օր շղթայված պահել է ու խոշտանգել գումարային խնդիրների պատճառով։ Իսախանյանը այս տարվա հունիս ամսին դիմել էր դատարան և տեղեկացրել, որ ինքը Մանվել Գրիգորյանի գործով հանդիսանում է տուժող, քանի որ Գրիգորյանն իրեն 22 օր պահել է «պադվալներում»՝ արջի վանդակում, խոշտանգել է ու սպառնացել: Այս գործով ազատամարտիկն ունի տուժողի կարգավիճակ։  

Նշենք, որ Աշոտ Իսախանյանը 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի և Հայաստանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Պատերազմի տարիներին հակառակորդի գնդակից մի քանի անգամ վիրավորվել է, 2-րդ կարգի հաշմանդամություն ունի։

Ազնիվ Սիրադեղյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here