«Ով որ տարածում ա էդ լուրերը, իր հանդեպ հատուկ վերաբերմունք ա պետք ունենալ». Դավիթ Տոնոյանը հերքում է ազատման մասին լուրը

804

Պաշտապանության նախարար Դավիթ Տոնոյանը Forrights.am-ի հետ զրույցում հերքեց իր ազատման մասին լուրերը: «Զանգարհարել եք իմանաք, հեռացվե՞լ եմ, թե՞ չէ»,-հարց ուղղեց նախարարը՝ լուրը ապատեղեկատվություն հայտարարելով ու խորհուրդ տալով ճշտել նախագահականից ու վարչապետի խոսնակից:

«Հասկանում եք, չի կարելի էսպիսի բաներ անել, չի կարելի»,-հայտարարեց Տոնոյանը:

Մեր հարցին, թե վերջին շրջանում վարչապետի կողմից դժգահություն եղե՞լ է իր աշխատանքի հանդեպ, Տոնոյանը պատասխանեց. «Ոչ, չի եղել»:

Նշենք, որ Irakanum.am-ը քիչ առաջ տեղեկություն տարածեց, թե իր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Ըստ լրատվամիջոցի՝ Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին:

«Ով որ տարածում ա էդ լուրերը, իր հանդեպ հատուկ վերաբերմունք ա պետք ունենալ»,-հայտարարեց Դավիթ Տոնոյանը:

ՊՆ մամուլիս խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ու վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը դեռ չեն պաասխանել այս առթիվ մեր հարցին:

Մարինե Խառատյան