«Հացադուլ անելն իր իրավունքն է, հո զոռով չենք ուտացնի»,-այսպես է արձաքանգել ՄԻՊ-ի թեժ գծի աշխատակիցներից մեկը դատապարտյալ Հայկ Վարդանյանի կնոջ ուշադրություն հրավիրելո։ Նույն արձագանքը Մարգարիտա Վարդանյանը ստացել է Դատապարտյաների հիվանդանոց ՔԿՀ-ի պետի տեղակալի կողմից. «Մեր ձեռքը ոչ մի բան չկա՝ հացադուլ և ջրադուլ անելն իր իրավունքն է»։
«Այսինքն՝ իրա իրավունքն ա ուրեմն պետք ա մահանա՞»,- վրդովված ասում է կինը, ով արդեն չի էլ պատկերացնում, թե ում կարող է դիմել, որպեսզի իր ամուսնուն կարողանա որևէ կերպ օգնել:
«Նա գտնվում է շատ ծանր վիճակում։ Ունի բազմաթիվ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, հեպատիտ C, երկկողմային աճուկային ճողվածք, բարձր ճնշում և այն»,-հուզված պատմում է Մարգարիտան։
Թե ինչպիսի հետևանք կունենա արդեն 6-օրյա հացադուլը դատապարտյալի առողջական վիճակի վրա մնում է միայն ենթադրել, սակայն Մարգարիտը ասում է, որ ամուսնու համար միակ ելքը սա է, քանի որ դատարանի անօրինական որոշման դեմ պայքարի մյուս ձևերին ոչ-ոք չի արձագանքում։
Քրեակատարողական ծառայությունից Forrights-ին տեղեկացրին, որ դատապարտյալը երեկվանից դադարեցրել է ջրադուլը, սակայն հացադուլը շարունակում է:
«Պահվում է հացադուլավորների համար նախատեսված հատուկ խցում, առողջական վիճակը գնահատվում է նորմալ՝ բժիշկների հսկողոթյան տակ է»,-ասաց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ հավելելով, որ դապարտյալին այցելել է ՄԻՊ-ը։
ՄԻՊ-ից տեղեկացանք, որ երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ չհայտարարված այց է իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որի Ժամանակ հանդիպել են Հայկ Վարդանյանի հետ․
«Պաշտպանի ներկայացուցիչները ուսումնասիրել են նրա պահման պայմանները և հացադուլի ընթացքում նրա իրավունքների ապահովման, այդ թվում՝ առողջական վիճակը: Արձանագրվել են իրավունքների ապահովման վերաբերյալ մի շարք խնդիրրներ, որոնք քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և տեղում ստացել են լուծում»,-Forrights-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
2016 թվականից կալանքի տակ գտնվող Հայկ Վարդանյանը 2017 թվականին Առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է 7 տարի ազատազրկման ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը։
Մարգարիտի խոսքով 7 տարի ազատազրկման է դատապարտվել հիմք ընդունելով գործում առկա ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման տեսանյութը, որում ինչ որ մեկը խոսում է Հայկի դեմ, իբր վերջինս թմրանյութ է իրացրել, սակայն տեսանյութում առկա որոշ դրվագնր ցույց են տալիս, որ վկայությունը շինխու է:
Պաշտպանական կողմը Առաջին ատյանի սույն որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում, արդյունքում՝ նախագահող դատավոր Նարինե Հովակիյանը անթույլատրելի էր ճանաչել վերոնշյալ տեսանյութը և Հայկին դատապարտել 3 տարի ազատազրկման:
«Տեսանյութը զննվել է նաև քննիչի կողմից, սակայն այդ միջոցառումներն իրականացվել է փաստորեն առանց դատարանի որոշման, արդյուքում ճանաչվեց անթույլատրելի ապացույց»,-Forrights-ին մանրամասնեց պաշտպաններից Արմեն Հայրապետյանը
Հայկ Վարդանյանն ընդունել է իր մեղքը, ուստի Վերաքննիչ քրեական դատարանի երեք տարի ազատազրկման դատապարտելու վճիռը օրինական է համարել, սակայն դատախազի Վճռաբեկ բողոքի հիման վրա գործը ուղարկել է Վերաքննիչ դատարան՝ նոր քննության, արդունքում Սևակ Համբարձումյանի նախագահությամբ որոշում է կայացվել բեկանել նախորդ որոշումը և դատապատել ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով։
Դատարանում դատավոր Սևակ Համբարձումյանը գործում առկա օպերատիվ խմբի այդ տեսանյութի մասին ասել է, որ «այո, սկավառակը պետք է վերացնել՝ օրինական չի, բայց հիմք ընդունելով նույն տեսանյութը չբեկանեցին Առաջին ատյանի դատական ակտը և 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը թողեցին անփոփոխ․
«Վերջում ասում ենք՝ ինչի՞ համար։ Ասում ա 2004 թվականին էլ է նստել, բայց ախր ինքը դրա համար իր պատիժը կրել է»,-պատմեց Մարգարիտը։
Փաստաբան Արմեն Հայրապետյանը ընդգծում է որ նույն ապացույցներով Վերաքննիչ դատարանը կայացնում է երկու տաբեր, իրար հակասող վճիռներ՝ սկզբից Առաջին ատյանի դատական ակտը բեկանում է՝ դատապարտելով 3 տարի ազատազրկման, սակայն մեկ այլ կազմով չի բեկանում։
Պաշտպանը հայտնեց, որիչ սույն որոշման դեմ ևս Վճռաբեկ բողոք ներկայացրեցին, սակայն վարույթ չընդունվեց։
Հայկ Վարդանյանի հիվանդությունների մասով պաշտպանական կողմը հարցումներ է ուղարկել Արդարադատության նախարարություն, որպեսզի պարզեն, թե որքանով են հիվանդությունները համատեղելի պատժի կրման հետ, սակայն պատասխանը դեռ չեն ստացել։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: